Քաղաքականություն

Հայաստանի համար սահմանազատման վերաբերյալ ՌԴ առաջարկն ընդունելի է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի համար սահմանազատման վերաբերյալ ՌԴ առաջարկն ընդունելի է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար սահմանային իրադրության վերաբերյալ իր ռազմավարական գործընկերոջ առաջարկն ընդունելի է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ…

Հայաստանի համար սահմանային իրադրության վերաբերյալ իր ռազմավարական գործընկերոջ առաջարկն ընդունելի է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում ենք, որ այդ առաջարկներն ընդունելի են, և մենք էլ առաջարկներ ենք ներկայացրել` ինչպես գործնականում կարող ենք իրականացնել դրանք։ Մեզ համար ընդունելի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկները, այսինքն` Ռուսաստանը նույնպես համանախագահ երկիր է, և կա կոնսենսուս փաստորեն»,–ասաց Փաշինյանը։

 

Նա հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը հայելային եղանակով դուրս բերվեն սահմանային գծից, որպեսզի սկսվի սահմանների ճշգրտման հարցը։

Անդրադառնալով լուրերին, թե ՀՀ և Ադրբեջանի կառավարության միջև գաղտնի պայմանավորվածություններ կան` Փաշինյանը հերքեց` ասելով, որ եթե նման բան լիներ, ապա  ամեն ինչ կարվեր, որ նախընտրական շրջանը հանգիստ լիներ։ Փաշինյանը հավելեց, որ եթե կա կուլիսային պայմանավորվածություն, ապա դա կարող են լինել այն սուբյեկտները, որոնք ԼՂ-ն 1997-98թթ. դուրս են թողել բանակցային գործընթացից: 



 

Նմանատիպ հոդվածներ

Շատ հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել․ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ ուղիղ եթերում բանավեճի․ Նիկոլ Փաշինյան

Ես՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Տեր-Պետրոսյանին սպասում եմ ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին ուղիղ եթերում սպասվող...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250