Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է. Ն. Փաշինյան
Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք դավաճան ենք, ապա էսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի, գա, մեր ասածը լսի: Այստեղ եկած ժողովուրդը փողով է եկե՞լ, թե՞ ստիպողաբար է եկել, թե՞ սպառնալիքով է եկել, թե՞ Ոստիկանությունով է եկել:
Դե, ցանկացած լրագրող, եկեք, մտեք այս ժողովրդի մեջ հարցեր տվեք և այս մարդիկ այնպիսի քաղաքագիտական վերլուծություններ կանեն, որ ձեր շատ քաղաքագետներ ի վիճակի չեն: «Այս ժողովուրդն այստեղ է, որովհետև գիտե՝ նրանց պետք չէ լսել ձեզ ու իմանալ, մենք դավաճան ենք, թե չէ, նրանց պետք է մեր աչքերի մեջ նայել ու ամեն ինչ գիտեն:
Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը, մենք այսօր հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Եթե մենք դավաճան ենք՝ էսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է
Եթե մենք դավաճան ենք, ապա էսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի, գա, մեր ասածը լսի: Այստեղ եկած ժողովուրդը փողով է եկե՞լ, թե՞...
Մեր տղերքը հայկական եռագույնն են դրել Իշխանասարի գագաթներից մեկի վրա
Մեր տղերքը հայկական եռագույնն են դնում Իշխանասարի գագաթներից մեկի վրա, Սև լճի անմիջական հարևանությամբ: Այս մասին ֆեյսբու...
Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի զբոսանքը Սոչիում
Սոչիում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն: Ռուսաստանի նախագ...
Ասում են՝ Ջրաշենից մեր ձայները առնվազն 70 տոկոս են լինելու, ոչ թե 60 տոկոս, ճի՞շտ են ասում. Նիկոլ Փաշինյանը՝ համակիրներին
Ասում են՝ Ջրաշենից մեր ձայները առնվազն 70 տոկոս են լինելու, ոչ թե 60 տոկոս, ճի՞շտ են ասում: Քանի մեր իշխանությունն է Հայ...