ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կումայրիի ոստիկանները թոշակառուի տանը թմրանյութ են հայտնաբերել
Մայիսի 21-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 67-ամյա տղամարդը իր տանն ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա:
Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզները թոշակառուի տան զննությամբ խոհանոցում հայտնաբերել են ապակյա տարա՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածով:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսի զանգված է, քաղել է Նորավան թաղամասի կամրջի մոտակայքից, չորացրել և պահել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Նոր տեսանյութ է հրապարակվել. ծեծկռտուք` հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների միջև
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նոր տեսանյութ են տարածել հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների մասնակցությամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևան քաղաքում մի կին տղամարդու հեռախոսը վերցրել ու փախել էր
Մայիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Սևան քաղաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման ենթարկվածի մոտ «Մակարով» ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերել
Մայիսի 22-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպանության փորձ վաղ առավոտյան. Դանակահարողը կնոջ հետ ապրում էր նույն բնակարանում
Մայիսի 24-ին, առավոտյան ժամը 7-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվում, թե Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի...