ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման ենթարկվածի մոտ «Մակարով» ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերել

Մայիսի 22-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ձեռք բերեցին, որ Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակիչներից մեկն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Ոստիկանությունից հայտնում են, որ տվյալներն իրացվեցին ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։ Բացի այդ, հայտնաբերվեց եւս 3 փամփուշտ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։