ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևան քաղաքում մի կին տղամարդու հեռախոսը վերցրել ու փախել էր

Մայիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Սևան քաղաքում մի աղջիկ զանգելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսն ու փախել:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, հաղորդումը ստանալուն պես, մեկնեցին դեպքի վայր, տուժողից հաղորդում ընդունեցին։ Աղջկա արտաքին նկարագիրը ճշտելուց հետո էլ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ արարքը կատարել է Սևան քաղաքի 36-ամյա մի բնակչուհի։ Նա հայտնաբերվել է և բաժնում տվել խոստովանական բացատրություն:
Հայտնաբերվել է նաև հափշտակված հեռախոսը:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Քաղաքականություն

Պատահարներ