Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը մանրամասներ է պատմել Խոզնավար գյուղ այցելությունից
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի ու խմբի անդամների հետ այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ, որտեղ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև: Նրանք հանդիպել են բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հայտնել է, որ ոլորտային պատասխանատուները զրուցել են բնակիչների հետ, տեղում փորձել հասկանալ իրավիճակը, լսել են բնակիչների հուզող խնդիրները՝ թե՛ անվտանգային միջավայրի, թե՛ ենթակառուցվածքների հետ կապված։
«Տեղ համայնքի Խնածախ գյուղում կայացավ միջգերատեսչական նիստը, որտեղ քննարկվեցին այդ թվում նաև Տեղ համայնքի, մասնավորապես՝ Խոզնավար գյուղին վերաբերվող հարցերը»,- ասել է Մարտիրոսյանը։
Հարցին, թե արդյոք բնակիչների շրջանում խուճապային տրամադրություն կա, Մարտիրոսյանը պատասխանել է, որ իր գնահատմամբ որոշակիորեն կա անհանգստություն, բայց տրամադրությունները խուճապային չեն։
Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարը նաև խոսել է հետագա քայլերի մասին՝ նշելով, որ պարբերաբար նմանատիպ այցելություններ կլինեն Խոզնավար գյուղ։
«Մարզպետի և մարզպետարանի մակարդակով այցելությունները բավականին հաճախ են, ինչպես նաև Սյունիքի հարցերով՝ ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի կողմից»,- ասել է Մարտիրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունե...
Միքայել Մինասյանը պատասխանել է Փաշինյանի` «Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են», արտահայտությանը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմա...
«Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները». Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղ...