Մանրամասներ՝ Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից
Hraparak.am մեզ բացառիկ մանրամասներ հայտնի դարձան Սյունիքում ռուս-ադրբեջանական բանակցություններից և կայացված պայմանավորվածությունից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիները մնալու են ՀՀ տարածքում` մոտ 2 կիլոմետրի չափով, սահմանից ներս, այդ հատվածում ադրբեջանցիներն ու հայերը ունենալու են 4-ական դիրք: Դիրքերում ռազմական ծառայությունը իրականացնելու են կանոնավոր բանակի ծառայողները, ովքեր զինված են լինելու միայն թեթև հրաձգային զենքերով:
Մեր աղբյուրն ասաց, որ այս բանակցությունները վարել են բացառապես ռուսները՝ Մուրադովի գլխավորությամբ, բանակցություններն անցել են շատ ծանր, ադրբեջանցիներն ավելին են պահանջել, սակայն ռուսները բավականին կտրուկ մերժել են և հստակ հասկացրել որ այսքանը արդեն իսկ մեծ զիջում է:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը:
Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս որևէ մանրամասներ չկան: Բանակցություններն ի դեպ 2 օրից նորից շարունակվելու են, թերևս այս անգամ խոսքը գնալու է Վարդենիսի առաջխաղացման մասին:
Սա հաղթանակ անվանել չի կարելի՝ եթե ամեն ներխուժումից հետո 3-ական կիլոմետր առաջ գան, ապա 1 կմ նահանջեն, մեր երկրից բան չի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Ադրբեջանցիները կնահանջեն Սև լճի տարածքից. Hraparak
Hraparak-ի փոխանցմամբ՝ շուրջ 5 օր տևած բանակցությունները քիչ առսջ ավարտվեցին։Կայքը գրել է, որ բանակցությունները բարեհաջո...
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...
Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ
Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողն...