Իմ տեղեկություններով` Սև լճի տարածքում`Սյունիքում, ադրբեջանցիները չորս դիրք կունենան ու 60 զինվոր. Վահե Հակոբյան. Tert
Իմ ունեցած տեղեկություններով` Սյունիքի մարզում ադրբեջանական չորս դիրք կլինի` յուրաքանչյուրում 15֊ական զինվոր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ,«Վերածնվող Հայրենիք» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Այսօրվա բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սև լճի տարածքում ունենալ հավասարաչափ ուժեր. չորս դիրք կունենան ադրբեջանցիները, չորս դիրք հայկական կողմը։ Աբսուրդն այն է, որ իրենք են պարտադրում, թե մենք քանի զինվոր ու դիրք ունենանք մեր հողում։ Ի դեպ, այսօրվա ունեցածն էլ, լավ, թե վատ, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մուրադովի ջանքերով»,- լրատվականին ասել է Վահե Հակոբյանը։
Դիտարկմանը, թե փաստացի ադրբեջանցիները հատեցին ՀՀ պետական սահմանն ու մնացին այստեղ, Վահե Հակոբյանն ասաց` այո. «Ստացվում է՝ ոչ միայն հետ չգնացին, այլ դիրք ու զինվոր են ունենում»։
Սյունիքի նախկին մարզպետը կարծիք հայտնեց, որ սա դեռ գծագրվածի մի մասն է, սա դեռ ամենը չէ, սա զուտ պայմանավորվածության մի մասն է, ինչը անգործունակ իշխանությունը փորձում է ներկայացնել որպես ձեռքբերում, այնինչ, ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ պետական սահմանը, դուրս հանել ադրբեջանցիներին, որոնք եկան ու փաստորեն մնացին։
Նմանատիպ հոդվածներ
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Ադրբեջանցիները կնահանջեն Սև լճի տարածքից. Hraparak
Hraparak-ի փոխանցմամբ՝ շուրջ 5 օր տևած բանակցությունները քիչ առսջ ավարտվեցին։Կայքը գրել է, որ բանակցությունները բարեհաջո...
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...
Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ
Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողն...