2 պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէր եղել. Կութի գյուղապետ
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքում իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը:
«Ոնց կա այնպես էլ մնացել է, իրենք վերեւում են նստած, մերոնք էլ ներքեւում ու ոչ մի նորություն չկա դեռ»,- ասաց նա:
Չիտչյանը հայտնեց, որ գյուղում նշանառության տակ են հայտնվել, ոչ միայն դպրոցը, այլ նաեւ տները:
«Գյուղապետարանը ու դպրոցի շենքերը նշանառության տակ են, կարող է դասեր էլ չլինեն, բայց երեխաները գյուղում են: Տեսնենք` ինչ կլինի, այսպես անորոշ նտսած սպասում ենք»,-ասաց նա:
Չիտչյանը հայտնեց, որ արոտավայրերը թշնամու տեղակայմանը մոտ վայրերում է ընկնում եւ անվտանգ չէ անասուններին արոտավայրեր տանելը:
Կութի գյուղապետի խոսքով` իրենք երբեք նման իրավիճակում չեն հայտնվել եւ դրանից էլ այսպես տագնապած են:
«Այսպես չէր եղել, որ գյուղին մոտ թշնամին գար ու մենք էլ տեսնեինք, երկու պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէինք տեսել»,-ասաց նա:
Չիտչյանը հայտնեց, որ գյուղ են այցելել Գեղարքունիքի մարզպետը, ՄԻՊ-ը եւ պատգամավորները, սակայն այս այցերը անարդյունք են եւ համյանքապետը կարծում է, որ սահմանգծում պետք է կատարվի, որ նման խնդիրներն այլեւս չառաջանան:
Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանցի զինվորակաները առաջ են եկել Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային մասերում եւ դեռեւս հետ չեն գնացել:
Նմանատիպ հոդվածներ
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Ադրբեջանցիները կնահանջեն Սև լճի տարածքից. Hraparak
Hraparak-ի փոխանցմամբ՝ շուրջ 5 օր տևած բանակցությունները քիչ առսջ ավարտվեցին։Կայքը գրել է, որ բանակցությունները բարեհաջո...
Մեր համբերությունն անսպառ չէ. նոր մանրամասներ Սյունիքի սահմաններից
Քիչ առաջ ՊՆ-ից հայտնեցին, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մո...
Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին շրջափակման մեջ վերցնելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ
Որոշ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն «Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողն...