Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 2121 հա տարածք են ականազերծել
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը մեկ օրվա ընթացքում Արցախում 12 շենք են ստուգել, մաքրել 6 հա տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերել 2 պայթյունավտանգ առարկա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ռազմամթերքից ընդհանուր առմամբ մաքրվել է 2 121 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1 844 շենք (այդ թվում սոցիալական նշանակություն ունեցող 30 օբյեկտ), հայտնաբերվել ու վնասազերծվել է 25 613 պայթյունավտանգ առարկա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզպետը հրաժարական է տվել. տարաձայնություններ են եղել. 24News
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, ունենալով տարաձայնություններ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկ...
Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան
Պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբն արձանագրել է, որ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշ...
Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում. ԱՆ հրապարակել է նոր տվյալները
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 131 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թի...
Ադրբեջանում սկսվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը
Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։Նշվում է...