Ադրբեջանում սկսվել է գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը
Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Ադրբեջանական կողմը Էուլջեքյանի «խոստովանական ցուցմունքներով» տեսանյութ է տարածել: Հետաքննությունը վարում է Ադրբեջանի անվտանգության պետական ծառայությունը։ Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։
Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին ադրբեջանցի զինվորականները նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել։ Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզպետը հրաժարական է տվել. տարաձայնություններ են եղել. 24News
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, ունենալով տարաձայնություններ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկ...
Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. Արման Թաթոյան
Պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբն արձանագրել է, որ Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշ...
Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում. ԱՆ հրապարակել է նոր տվյալները
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 131 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թի...
Լոս Անջելեսի ադրբեջանական հյուպատոսության շենքի մոտ ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ի աջակցություն Հայաստանի
Լոս Անջելեսի ադրբեջանական հյուպատոսության շենքի մոտ ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ի աջակցություն Հայաստանի։Տ...