Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա Ծռերի» հոգեզավակն է. իրականացրեց ոչմիթիզականնների պլանը. Լևոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի համագումարի ժամանակ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, հայտարարել է, որ նա հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՀՅԴ-ի և «Սասնա Ծռերի» հոգեզավակն է, քանի որ իրականացրեց նրանց պլանը:
«Ուզում եմ անդրադառնալ հայկական քաղաքական դաշտում խոր արմատներ թողած մի ցնդաբանության, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, կատարում է իբր Տեր-Պետրոսյանի պլանը: Պարզ վերլուծյությունը ցույց է տալիս, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և Արցախում իրականացնում է ուղիղ այն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը փորձում էր կանխել:
Նիկոլ Փաշինյանը իրականացրեց հենց ոչմիթիզականների պլանը, որովհետև նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող, այդ հողը նրանից և Հայաստանից գրավեցին ուժով մեր հազարավոր զինվոերի արյան գնով: Եվ քանի որ նա իրականացնում է հենց ոչմիթիզականների պլանը, ճիշտ կլիներ նրան համարել հենց նրանց՝ Քոչարյանի, Դաշնակցության, «Սասնա ծռերի» հոգեզավակը»,-ասել է Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, խելագարի համառությամբ անտեսելով ադրբեջանաթուրքական ռազմական մեքենայի տեխնոլոգիայի առավելությունը, մերժել է արժանապատիվ խաղաղության այդ պլանը՝ Արցախը գլորելով դեպի կործանարար պարտության անդունդը։
«Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի արդարանալ և փորձի իր կործանարար սխալների մեղքը բարդել Զինված ուժերի, դավաճանության և դավադրությունների վրա, միևնույն է, չի ստացվելու, իրականում դրանք չեն պատճառները, դրանք իրականում հետևանք են՝ կործանարար սխալների արդյունքում անխուսափելի պարտության հետևանք: Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն և մեղավորը, գլխավոր ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական էլչիբեյը»,– ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և կառավարության անդամներ. NEWS
Այս պահին կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և կառավարության անդամներ։NEWS....
Ինը հարցի պատասխան․ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարին հանդես է եկել ելույթով, որո...
Մենք մեր ժողովրդին արժանի չենք. Փաշինյանը Մարտունիում ներողություն է խնդրել թույլ տված սխալների համար
Մենք պետք է հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ, ինչու այդ փառապանծ հաղթանակից հետո մենք առերեսվեցինք այս դառը պարտու...
Բժիշկ կա՞․ մարդ է վատացել. Քոչարյանի ելույթի ժամանակ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ
Բժիշկ կա՞․ մարդ է վատացել․ Քոչարյանի ելույթի ժամանակ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ: