Մենք մեր ժողովրդին արժանի չենք. Փաշինյանը Մարտունիում ներողություն է խնդրել թույլ տված սխալների համար
Մենք պետք է հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ, ինչու այդ փառապանծ հաղթանակից հետո մենք առերեսվեցինք այս դառը պարտությանը։ Եվ մենք չպետք է վախենանք, փախնենք ինքներս մեզ հետ առերեսվելուց, այսօր Մարտունիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է ուղիղ մեր աչքերի մեջ նայենք և ասենք, թե ինչն ենք սխալ արել, որ հասել ենք մի հանգրվանի, որտեղ գործնականում ելք, ըստ էության, չունեինք, այլ տարբերակ չունեինք։ Մենք բանակցելիս բանակցել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել, կռվելիս կռվել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել», - հայտարարել է Փաշինյանը։
«Ամեն անգամ ձեզ հետ շփվելիս մտածում եմ, որ մենք, այնուամենայնիվ, մեր ժողովրդին արժանի չենք։ Մեր ժողովուրդն արժանի է շատ ավելիին», - հայտարարել է Փաշինյանը՝ ներողություն խնդրելով թույլ տված բոլոր սխալների համար։
Տեսանյութը՝ Ալեն Սիմոնյանի էջից:
Նմանատիպ հոդվածներ
Բժիշկ կա՞․ մարդ է վատացել. Քոչարյանի ելույթի ժամանակ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ
Բժիշկ կա՞․ մարդ է վատացել․ Քոչարյանի ելույթի ժամանակ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ:
Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում է
Վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․«Վարդենիսի շրջան...
Գեղարքունիքը ողջունում է Վարչապետին. Ալեն Սիմոնյան
Գեղարքունիքը ողջունում է Վարչապետին: ՖԲ գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ տեսանյութ հրապարակել:
Կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և կառավարության անդամներ. NEWS
Այս պահին կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և կառավարության անդամներ։NEWS....