Սիրիայից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Սիրիայի տարածքից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Նշվում է, որ արկերից մեկն ընկել է արաբական հանրապետության տարածքում։
Մինչդեռ Sky News Arabia հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ բոլոր երեք հրթիռներն ընկել են «բաց տեղանքում»։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1800 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում բանակցությունները մեկնարկել են ժամը 17։00-ին․ մասնակցում է Ռուստամ Մուրադովը
Սյունիքում բանակցությունների ժամը 15.00-ից տեղափոխվել է 17.00։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի...
ՊՆ. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյունիք
Auroranews-ին րոպեներ առաջ տեսանյութ են փոխանցել, որտեղ երևում է, որ ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյու...
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ, որտեղ ադրբեջանցիներն են ներխուժել
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ: Այս որոշումը կայացվել է, երբ Նիկոլ Փաշինյ...