Լուկաշենկոն տարեսկզբից ի վեր 3-րդ անգամ կհանդիպի Պուտինի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի վերջին կայցելի Ռուսաստան և կհանդիպի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել են Մոսկվայում և Մինսկում «Կոմերսանտե թերթի աղբյուրները:
«Կոմերսանտե-ի զրուցակիցները հանդիպումների հաճախականությունը կապում են այն բանի հետ, որ Ռուսաստանն ու Բելառուսը մտադիր են «մինչև աշուն ավարտել ինտեգրման բոլոր «ճանապարհային քարտեզներիե աշխատանքներըե։
Նշենք, որ մայիսի 9-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի մոտալուտ հանդիպման մասին հայտնել էր նաև Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
«Նախագահները պայմանավորվել են առաջիկայում հանդիպել և քննարկել երկու երկրների առջև ծառացած խնդիրներըե,- ասված էր հաղորդագրության մեջ։
Հանդիպման հստակ օրը և վայրը դեռևս չի նշվում, սակայն հաղորդում է՝ այս տարվա ընթացքում երկու երկրների նախագահների 3-րդ հանդիպումը կարող է կայանալ մայիսի վերջին։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում բանակցությունները մեկնարկել են ժամը 17։00-ին․ մասնակցում է Ռուստամ Մուրադովը
Սյունիքում բանակցությունների ժամը 15.00-ից տեղափոխվել է 17.00։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի...
ՊՆ. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյունիք
Auroranews-ին րոպեներ առաջ տեսանյութ են փոխանցել, որտեղ երևում է, որ ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյու...
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ, որտեղ ադրբեջանցիներն են ներխուժել
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ: Այս որոշումը կայացվել է, երբ Նիկոլ Փաշինյ...