Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման սխեման, ոչնչացվեց վերջին 3 տարվա ընթացքում. Վահե Դավթյան
Այսօրվանից 141 օր ժամկետով կանգնեցվում է Հայկական ԱԷԿ-ը: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ սա զուտ էներգետիկ համակարգին վերաբերող լոկալ խնդիր է, ապա չարաչար սխալվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը
«Դավաճանական ռեժիմի կողմից արտահանման քաղաքականության ձախողման արդյունքում կանգնեցված է նաև երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը: Դրա հետ մեկտեղ Երևանի ՋԷԿ-ը դիտարկվում է որպես ռեզերվային միջոց: Մինչդեռ ավանդաբար ԱԷԿ-ի կանգնեցման ժամանակ հենց ՋԷԿ-երն էին իրենց վրա վերցնում հիմնական գեներացիոն բեռը: Այդպիսին է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման սխեման, որը ոչնչացվեց վերջին 3 տարվա ընթացքում:
Երկրում ստեղծված էլեկտրաէներգետիկ պակասորդը լրացվելու է Վրաստանից ներկրման ճանապարհով: Հայտնի է, որ Վրաստանն ինքը էլեկտրաէներգիա ներկրող պետություն է, ընդ որում՝ ներկրման կառուցվածքում առյուծի բաժին է զբաղեցնում ադրբեջանական ու մասամբ թուրքական էլեկտրաէներգիան: Ուստի, չունենալով մեծ ավելցուկային հզորություններ՝ Վրաստանը ստիպված է լինելու ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումն Ադրբեջանից ու Թուրքիայից՝ այն Հայաստան վերաարտահանելու նպատակով:
Այս ամենը կարելի է դիտարկել «Հյուսիս-Հարավ» (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծն օրակարգից հանելու համատեքստում, ինչին գումարվում է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման անթույլատրելի դանդաղ տեմպերն ու Հայաստան-Վրաստան գծի կառուցման նախագծի գրեթե սառեցված կարգավիճակը:
Մեծ հաշվով այս կոնֆիգուրացիան տեղավորվում է Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքների միջև ընթացող մրցակցության շրջանակների մեջ: Առաջինն ավանդաբար բխել է Հայաստանի շահերից, որոնք այժմ ոտնահարված են, մոռացված, երկրորդի համար մշտապես պայքարել է Ադրբեջանը՝ այժմ ստանալով մեծ հնարավորթյուն Հայաստանը վերջնականապես տարածաշրջանային կոմունիկացիաներից դուրս մղելու համար»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում բանակցությունները մեկնարկել են ժամը 17։00-ին․ մասնակցում է Ռուստամ Մուրադովը
Սյունիքում բանակցությունների ժամը 15.00-ից տեղափոխվել է 17.00։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի...
ՊՆ. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյունիք
Auroranews-ին րոպեներ առաջ տեսանյութ են փոխանցել, որտեղ երևում է, որ ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյու...
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ, որտեղ ադրբեջանցիներն են ներխուժել
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ: Այս որոշումը կայացվել է, երբ Նիկոլ Փաշինյ...