Ադրբեջանական ԶՈՒ-ն մտնում է քո տարածք, ո՞ւր է դիմացը կանգնած քո զորքը, և եթե այս զորքը չկա, ապա ո՞ւր են պատժվածները. Կարեն Բեքարյան
Ադրբեջանական ԶՈՒ-ն մտնում է քո տարածք, հիմա տալիս եմ առաջին հարցը՝ ո՞ւր է դիմացը կանգնած քո զորքը, և եթե այս զորքը չկա, եթե այս տարածքն անպաշտպան է, ապա ո՞ւր են պատժվածները, ո՞ւր է Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործը: Այս մասին այսօր Լիլիթ Թումանյանի հետ հարցազրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը՝ խոսելով սահմանում ստեղծված իրավիճակի, ադրբեջանական խմբերի՝ Հայաստան ներխուժելու և իշխանության քայլերի մասին:
Բեքարյանի խոսքով՝ ամբողջ ստեղծված իրավիճակում հարց է առաջանում՝ ո՞ւր են այս ամենի պատասխանատուները: «Հասկանալի է, որ պատիվ, արժանապատվություն վաղուց չկա, հասկանալի է, որ պետական մարմինները ստրկացված են: Մենք այսօր օկուպացիոն ռեժիմի հետ գործ ունենք, օկուպացիոն ռեժիմ, սեփական երկրի տարածքում, որովհետև նման իրավիճակում, երբ նայում ենք՝ ով ինչով է զբաղված, տեսնում ենք, որ ոչ մի բան իր տեղում չէ»:
Գործիչը նշեց, որ երեկ տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվում էր Սյունիք ադրբեջանական խմբերի ներխուժման հարցը, ցույց տվեց, որ իրականում այն ծաղրանք էր և դեռ մի բան էլ ժողովուրդը շնորհակալ պիտի լինի, որ ադրբեջանական խմբերը եկել են մեր տարածք, բայց որևէ բախում չի եղել: «Այսինքն՝ ուզում են ասել՝ դե, պարզ չէ՞, որ չենք ուզում տալ, որ ուզեինք՝ կտայինք»,-ասաց նա և հիշեցրեց, որ այս ընթացքում անկախ նրանից, որ երկրում իրավիճակը լարված էր, Փաշինյանը Վրաստանի վարչապետին էր ընդունում, և սահմանում տեղի ունեցողը որևէ արարողակարգ չփոխեց, առաջնահերթություն չփոխվեց:
Խոսելով ՀԱՊԿ դիմելու մասին՝ Բեքարյանը շեշտեց, որ իրականում կրկնվում է նույն սցենարը, որը կար 44-օրյա պատերազմի ժամանակ: «Պատերազմի առաջին օրերին Հայաստանի սուվերեն տարածքների վրա կար ոտնձգություն, արկ էր պայթում, անօդաչու էր թռչում և այլն, սակայն երկկողմ դիմում հայ-ռուսականին չի եղել, ՀԱՊԿ էլ չի եղել, ռուսական կողմն էլ հայտարարում էր, որ ահաբեկիչներ են բերվել, սակայն որևէ հակաահաբեկչական գործողություններ չեն եղել»:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում բանակցությունները մեկնարկել են ժամը 17։00-ին․ մասնակցում է Ռուստամ Մուրադովը
Սյունիքում բանակցությունների ժամը 15.00-ից տեղափոխվել է 17.00։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի...
ՊՆ. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյունիք
Auroranews-ին րոպեներ առաջ տեսանյութ են փոխանցել, որտեղ երևում է, որ ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյու...
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ, որտեղ ադրբեջանցիներն են ներխուժել
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ: Այս որոշումը կայացվել է, երբ Նիկոլ Փաշինյ...