Զարեհ Սինանյանին անգամ իշխանությունը չի վստահում․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է՝ նախկինում կազմված 37, այժմ՝ 30 անդամներից:
Հատկանշական է այն, որ խորհրդի կազմում նախկինում եղել է ՀՀ սփյուռքի հիմնադիր-նախարար Հրանուշ Հակոբյանը, ապա նրան հաջորդել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը զբաղեցնում էր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնը:
Ըստ նույն տրամաբանության, թվում է, թե այժմ էլ հոգաբարձուների խորհրդի կազմում պետք է լիներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, բայց միայն թվում է: «Իրավունքի» ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Մխիթար Հայրապետյանից հետո Սփյուռքի հարցերով զբաղվող գերատեսչության ղեկավարին, պարզապես, տեղ չեն տվել կամ էլ՝ չեն վստահել, և նա այդպես էլ դուրս է մնացել Հոգաբարձուների խորհրդի կազմից»։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...
ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սեւ լճի տարածքից ադ...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...