Սև լիճը որևէ քարտեզով, որևէ ժամանակաշրջանում չի եղել ու չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էրիկ Գրիգորյան
Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սև լճի մասին
ադրբեջանական կողմի միակ ապացույցը, որը լայնորեն շրջանառվում է ադրբեջանական մամուլում այն է, որ 1987թ. նոյեմբերի 17-ին ադրբեջանի մինիստրների սովետի որոշմամբ ստեղծվել Գարագյոլի պետական արգելոցը, որի մեջ մտնում է Սև լիճը ("Гарагёльский заповедник, созданного постановлением Совета Министров Азербайджанской ССР от 17 ноября 1987 года")։
Իրականում այդ ժամանակ ստեղծվել է Սեւլիճ-Գարագյոլ միջհանրապետական արգելոցը, եւ նման մի որոշում ստորագրվել է նաեւ Հայաստանի մինիստրների սովետի կողմից։
Արգելոցը գտնվում էր Հայկական ՍՍՀ Գորիսի եւ ադրբեջանական ՍՍՀ Լաչինի շրջաններում, ընդ որում լճի միայն հյուսի-արեւելյան մի փոքր մասն էր որ գտնվում էր սահմանից այն կողմ, իսկ արգելոցը պահպանվել է Հայաստանի կողմից եւ աշխատակիցները միշտ եղել են հայաստանցիները։
Սա նշանակում է, որ Սեւ լիճը որեւէ կերպ, որեւէ հիմնավորմամբ, որեւէ քարտեզով, որեւէ ժամանակաշրջանում չի եղել ու չի կարող լինել ադրբեջանի կազմում։
Կից՝ 1990 թվականին հրապարակված Заповедники СССР. Заповедники Кавказа / Под общ. ред. В. Е. Соколова, Е. Е. Сыроечковского. — М.: Мысль, 1990. — 365, [2] с.: ил., карт. — С. 320. ISBN 5-244-00432-8 հրապարակումը)»։
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ
ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ու անպատասխանատու է համարում այդ շրջաններում զո...
Ադրբեջանցիները կնահանջեն Սև լճի տարածքից. Hraparak
Hraparak-ի փոխանցմամբ՝ շուրջ 5 օր տևած բանակցությունները քիչ առսջ ավարտվեցին։Կայքը գրել է, որ բանակցությունները բարեհաջո...