Մարդիկ կան իրենց պլաստինկան չի փոխվում ու մնացել են «նախկինները » բառի տակ.Հովսեփյան

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտեք սարսափեցնողը ո՞րն է, որ մարդիկ կան իրենց պլաստինկան չի փոխվում ու մնացել են «նախկինները » բառի տակ:

Ասենք Սյունիքի, Վարդենիսի դիրքերի կահավորումից ես խոսում, ասում են դա 27 տարի պետք է արվեր, ոչ թե էս երեք տարում:

Տո այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է էդ մասը սահման դարձել 27 տարի առաջ ի՞նչ անեին:

Էդ պլաստինկան փոխեք, դեպքեր կան , որ չեն համընկնում ու անիմաստ խզզոց է լսվում»,-գրել է նա:

Քաղաքականություն