Կանադան պետք է բարձրաձայնի ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը. Մայքլ Չոնգ
Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի սահմանին տեղի ոնեցող զարգացումների առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ում նա նշել է, որ Կանադայի կառավարությունը պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը:
«Մտահոգված եմ Ադրբեջանի զորքերի Հայաստան անցնելու մասին հաղորդագրություներով: Թրյուդոյի կառավարությունը, որը թույլ է տվել զենքի արտահանումը` խախտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազում ուժերի հարաբերակցությունը, պետք է բարձրաձայնի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը»,- նշել է Մայքլ Չոնգը:
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել:
Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել:
Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...
ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սեւ լճի տարածքից ադ...
ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստացել Հայաստանից. Զայնետդինով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ՀՀ պաշտպանության նախարա...