Ի՞նչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ն` Հայաստանի հանդեպ. «Ժողովուրդ»
«Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին պայմանագրի կանոնները եւ պարզել, որ, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի, ՀԱՊԿ անդամ պետությունները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը) պարտավոր են միջոցներ ձեռնարկել Հայաստանին աջակցելու ուղղությամբ:
Համաձայն «ՀԱՊԿ-ի կողմից ճգնաժամային իրավիճակների արձագանքման» կանոնակարգի 3.6 կետի, ինչպես նաեւ «ՀԱՊԿ ուժի եւ միջոցների կիրառման մասին կոլեկտիվ որոշումների կայացման կարգի»՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը անվտանգության խորհրդների քարտուղարների խորհրդի հետ համատեղ պարտավոր են 3-օրյա ժամկետում անդամ-պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացնել գործողությունների պլան հետեւյալի մասին.
-ուժի գործադրման պատրաստակամության ցուցադրման նպատակով ուժերի բացազատում անդամ-պետության տարածքում,
-անդամ-պետության կայունությանը, անվտանգությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող զինված հարձակման կանխարգելում կամ ետմղում,
-անդամ-պետության տարածքում բռնի գործողությունների կանխարգելում, դադարեցում եւ հակազդում,
-այլ վտանգների, մարտահրավերների ու արտակարգ իրավիճակների հակազդում:
Իսկ, ահա, ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի հարձակման (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող), ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում (զինված հարձակում՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։ Դիմումը, սակայն, երկրորդ հոդվածով է»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...
ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սեւ լճի տարածքից ադ...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...