Ալիևի վարկանիշն այսօր ճախրում է երկնքում. Կարեն Վրթանեսյան
Փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«2020 թվականին Ալիևների իշխանությունը մտնում էր ռիսկային փուլ. նախ՝ նավթահորերից ստացվող նավթի ծավալներն արդեն մի քանի տարի նվազում էին, իսկ կորոնավիրուսի համավարակի առաջին փուլում, ինչպես հիշում եք, նավթի գներն ընկել էին 20 դոլարից էլ ցածր, այն դեպքում, որ Ադրբեջանի պետբյուջեն հաշվարկվել էր 55 դոլարով։
Այնուամենայնիվ, շնորհիվ Նիկոլի, Ալիևը հաղթեց Հայաստանին և գրավեց Արցախի մեծ մասը, հիմա էլ արդեն ՀՀ տարածք է ներխուժել 3 տեղից։
Ալիևի վարկանիշն այսօր ճախրում է երկնքում, ու քանի դեռ Նիկոլը Հայաստանում իշխանության ղեկին է, Ալիևների ընտանիքի համար ապագա կա, և այդ ապագան պայծառ է։
Հ.Գ. Ի դեպ, 2 օր առաջ, մինչ ադրբեջանական զորքն առաջանում էր Սյունիքում և Գեղարքունիքում, Ալիևների ամուսնական զույգը եկել էր Շուշի մուղամի փառատոնի»։
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ
ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ու անպատասխանատու է համարում այդ շրջաններում զո...
Ադրբեջանցիները կնահանջեն Սև լճի տարածքից. Hraparak
Hraparak-ի փոխանցմամբ՝ շուրջ 5 օր տևած բանակցությունները քիչ առսջ ավարտվեցին։Կայքը գրել է, որ բանակցությունները բարեհաջո...