Ադրբեջանը սկսել է ազդել ռուսների նյարդերի վրա. առիթից փորձում են օգտվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մայիսի 10-ից Սյունիքի մարզի Իշխանասարի Սև լիճ կոչվող հատվածում ադրբեջանական բանակի դիրքավորումը լուրջ իրարանցում առաջացրեց Հայաստանում: Ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է ոչ միայն ներքաղաքական կայունության առումով, այլև կարող է հանգեցնել հայ-ադրբեջանական նոր բախումների:
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբին մոտ կանգնած` թերթի աղբյուրները պնդում են, որ չորեքշաբթի օրը՝ ՊՆ-ում հայտարարված տագնապից հետո, մեր ստորաբաժանումները շատ արագ են դուրս եկել երթային վիճակի ու շատ օպերատիվ կերպով կենտրոնացել նախանշված ուղղություններով, ինչը սկսել է անհանգստացնել ադրբեջանական կողմին, որտեղ քարոզում են, թե հայերն այլևս ուժ չունեն:
Թերթին տեղեկացրել են, որ հետաքրքիր մեսիջներ են գալիս նաև ռուսներից. այս հարցում նրանք հայկական կողմի տեսակետն են պաշտպանում, և պատահական չէ, որ լուրերը տարածվելուց հետո օդ բարձրացան ռուսական ՄԻԳ-երն ու ուղղաթիռներ, ինչպես նաև ադրջանցիների հետ բանակցություններին ռուսները գալիս են հայերի հետ, իսկ ադրբեջանցիները՝ միայնակ։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ռուսական կողմին զայրացրել է այն փաստը, որ Ադրբեջանը փորձել է օգտվել Սյունիքի՝ ՌԴ ՊՆ պատասխանատվության գոտում ռուս հրամանատարների փոփոխությունից։ Ըստ ամենայնի, Բաքուն հույս ուներ, որ գեներալ Ալեքսեյ Ավդեևը, որը տարածաշրջան էր ժամանել Ռուստամ Մուրադովին փոխարինելու համար, մինչ կստանձնի իր պարտականությունները, Ադրբեջանին կհաջողվի բարելավել իր դիրքերը:
ԱԳՆ-ում թերթի աղբյուրները չբացառեցին, որ Ռուսաստանը կարող է սկսել շատ կոշտ արձագանքել նման դեպքերին, սակայն նշեցին, որ ապտակը կարող է Ադրբեջանը ստանա այլ տեղից ու այլ ձևերով: Մեր հարցին, թե ինչպիսին է վիճակը Իշխանասարում, և ինչ հնարավոր զարգացումներ են տեսնում, հիմնական պատասխանն այն էր, որ մինչև վերջին պահը հստակություն չկա, բայց մերոնք գնալով ավելի վճռական են տրամադրվում: Ի դեպ, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հասարակության ներսում գնալով ավելանում է ուժ կիրառելու տեսակետը, քանզի Ադրբեջանը սկսել է լկտիանալ»:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...
ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սեւ լճի տարածքից ադ...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...