Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ. Բայրամով
Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
«Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, մտքեր փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին տիրող լարվածության վերաբերյալ: Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ սահմանում լարված իրավիճակը հնարավորինս շուտ լուծելու համար ԱՀ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մի քանի ժամով ուղարկվել է տարածաշրջան և բանակցություններ են տարվում հակառակ կողմի հետ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ
ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ու անպատասխանատու է համարում այդ շրջաններում զո...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...