Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Apa.az-ը փոխանցում է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Հայաստանի հետ պետական սահմանին շարունակում են ստեղծվել սահմանների պաշտպանության և անվտանգության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ»:
«Վերջերս արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է պաշտոնական դիրքորոշում այս ուղղությամբ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Այժմ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանային ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում:
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ
ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ու անպատասխանատու է համարում այդ շրջաններում զո...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...