Քաղաքականություն

Ուշագրավ է, որ Սյունիքում բանակցություններ վարող ամենաբարձրաստիճան պաշտոնյան, մեր ունեցած տեղեկություններով, Առուշ Առուշանյանն էր. «Փաստ»

Unknown
Ուշագրավ է, որ Սյունիքում բանակցություններ վարող ամենաբարձրաստիճան պաշտոնյան, մեր ունեցած տեղեկություններով, Առուշ Առուշանյանն էր. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նեղված բողոքում էր, թե իրենց մեղադրում են, որ կառավարման ամբողջ համակարգը ձախողված է: Հնարավոր ամեն կերպ ուզում էր ապացուցել, որ այդպես չէ: Լավ, սովորույթի ուժով մանիպուլ յացիա էր անում, արդարանում էր, դա հասկանալի է: Բայց, ի վերջո, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր շոշափելիորեն զգում է այդ ձախողումների հետևանքները:

Երեկ լրատվական դաշտում ամբողջ օրը տեղեկություններ էին շրջանառվում Սյունիքի (ապա նաև Գեղարքունիքի) սահմաններին տեղի ունեցող մտահոգիչ երևույթների մասին: Տեղերից ստացվում էին անհանգստացնող տեղեկություններ:Պաշտոնական աղբյուրները լռում էին, իսկ «քայլողները» կոչ էին անում ապատեղեկատվություն չտարածել, ավելին՝ ոմանք նույնիսկ իրենց թույլ էին տալիս վիրավորել մարդկանց, ովքեր հենց իրադարձությունների կիզակետում են: «Ստախոսի տանը հրդեհ է բռնկվում, ոչ ոք չի հավատում»:

 

Ժողովրդական այս ասացվածքը ճիշտ երեկվա համար է. որքան շատ էին նիկոլական պատգամավորներն ու քարոզիչները փորձում հերքել, կասկածներն այնքան խորանում էին: Ի վերջո, ՊՆ-ն բարեհաճեց հայտարարություն անել՝ տեղեկացնելով, որ «ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում»։

Հավելեցին, որ բանակցություններ են ընթանում: Ի դեպ, տպավորություն էր, որ եթե մամուլը չահազանգեր, իշխանություններն ու մասնավորաբար ՊՆ-ն չէին էլ իմանա՝ ինչ է կատարվում Հայաստանի սահմաններին:

 

Մանրամասների մասին երեկ շատ է խոսվել: Պարզապես հերթական անգամ արձանագրենք, որ այս իշխանությունները ոչնչի ունակ չեն, առավել ևս՝ երկրի անվտանգության առումով: Թշնամին անում է՝ ինչ ցանկանում է, Հայաստանի քաղաքացին, տեղական իշխանությունները մնացել են միայնակ, պետական կառույցներն իրարից անտեղյակ են: Իսկ օդում շարունակում է կախված մնալ հերթական փորձանքի ու անապահովության զգացողությունը: Ու այսպես, ցավոք, շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն ու իր թիմը իշխանության ղեկին են:

Ի դեպ, ուշագրավ է, որ Սյունիքում բանակցություններ վարող ամենաբարձրաստիճան պաշտոնյան, մեր ունեցած տեղեկություններով, Գորիսի քաղաքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Առուշ Առուշանյանն էր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250