Քաղաքականություն

Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման, բայց... Sputnik Արմենիա

Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման, բայց...  Sputnik Արմենիա
Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է, բայց շահագործման մասին առայժմ որոշում չի ընդունվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի…

Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է, բայց շահագործման մասին առայժմ որոշում չի ընդունվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ 

«Ստեփանակերտի օդանավակայանն այժմ տեխնիկապես հագեցած է և պատրաստ է շահագործման։ Բանակցությունները վարում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Պարզ նպատակ է դրվում, որ մարդասիրական բեռները վայրէջք կատարեն Ստեփանակերտի օդանավակայանում»,-ասաց Բալասանյանը։ 
Առայժմ շահագործման մասին որևէ որոշում չի ընդունվել։   
Իր հերթին Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիային ասաց, որ օդանավակայանի գործարկումը գլխավոր հարցերից մեկն է մնում: 
«Ես կարծում եմ, որ դրա համար ժամանակ է պետք», - նշեց Բաբայանը։ 
Նախարարը չի բացառում, որ ապագայում հնարավոր կլինի օդանավակայանն օգտագործել ուղևորատար չվերթերի համար, սակայն «այդ ուղղությամբ պետք է աշխատել»: 
Հիշեցնենք, որ 2020թ.-ի վերջին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կսկսի աշխատել։ 

Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն վերանորոգվել էր և պատրաստ էր ինքնաթիռներ ընդունել 2012 թ․-ին: Սակայն Բաքվի հակազդեցության պատճառով դա տեղի չունեցավ։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250