Հասարակություն

Սահմանամերձ համայնքներին կհատկացվի հավելյալ 400 մլն դրամ՝ կոմունալ ծախսերի համար

Սահմանամերձ համայնքներին կհատկացվի հավելյալ  400 մլն դրամ՝ կոմունալ ծախսերի համար

Կառավարությունն ընդունեց որոշում՝ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման, ևս 43 բնակավայրերի բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով:

 

Գործադիրի համապատասխան որոշմամբ փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառվել էր 7 համայնքի 43 բնակավայր:

Սահմանամերձ այդ համայնքներին ևս ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Դրա համար պահանջվում է 400 միլիոն 205.8 հազար դրամ, որը գործադիրը կհատկացնի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250