Պաշտոնական Բաքվի հայտարարությունը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ
Պաշտոնական Բաքուն պարզաբանել է իրավիճակը սահմանին՝ հրապարակելով իրենց բնորոշ սուտ և կեղծիք պարունակող տեղեկություններ: Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Պարզվեց, որ ադրբեջանցի սահմանապահները, Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն, այս օրերին տեղակայված են Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քարվաճառի շրջաններում:
Գործընթացն իրականացվում է սովորական եղանակով և կողմերին հասանելի քարտեզների հիման վրա` սահմանելով սահմանային գիծը:
Մենք զարմացած ենք հայկական կողմի արձագանքից և անընդունելի են համարում իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու ՀՀ պաշտոնական շրջանակների փորձերը:
Ներկայումս ԱՀ պետական սահմանային ծառայության ղեկավարությունը տեղում բանակցում է հայ սահմանապահների հետ և ձեռնարկում համապատասխան քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Մենք խորհուրդ ենք տալիս, որ Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել միջպետական սահմանային ռեժիմի իրողությունները և չսրել իրավիճակը տարածաշրջանում: Նման դեպքերը կարող են և պետք է լուծվեն փոխադարձ շփումների միջոցով»:
Հրապարակման մեջ ադրբեջանական կողմը հավելում է, որ նման դեպքերը կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի զինված ուժերի փոխադարձ շփումների միջոցով, փոխանցում է az.sputniknews.ru-ն:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողները ներխուժել են ՀՀ պետական տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...