Իրանում ՀՀ դեսպանին հետ են կանչում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին հետ են կանչում Երեւան։ Ընդ որում՝ տեղեկատվությունն իրարամերժ է։ Մի աղբյուրից ստացած ինֆորմացիայով՝ իրանական կողմը դժգոհություններ է հայտնել դեսպանի աշխատանքից, եւ դա է հետկանչի պատճառը, չնայած Արտաշես Թումանյանն արդեն 6 տարի է՝ այդ պաշտոնում է, եւ կարող է հետկանչը տեղավորվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով նախատեսված ռոտացիայի շրջանակներում։ Սակայն մեկ այլ աղբյուր հայտնեց, որ Թումանյանին հետ են բերում Հայաստան, որպեսզի ԱԳ փոխնախարար նշանակեն։
Բանն այն է, որ Ա․ Թումանյանը 1999-2000 թվականներին եղել է ԱԳ առաջին փոխնախարար, ապա՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, դրանից առաջ՝ պատգամավոր, հարկայինի պետ, այսինքն՝ փորձառու չինովնիկ է, իսկ քանի որ կառավարման համակարգում անտերություն է, եւ աշխատանքային կարգապահությունն էլ խիստ նվազել է, լավ կառավարիչ են փնտրում, եւ նա հարմար է այդ պաշտոնի համար։ Պարոն Թումանյանը մեր գրավոր հարցը՝ իր հետկանչի մասին, կարդաց եւ չպատասխանեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...