Ինչու՞ չներեցիք Լելե Թեփեյի կորուստը, բայց նորմալ եք վերաբերվում Սև լճերի կորստին՝ իմանալով դրա վտանգները. Սոֆյա Հովսեփյան
Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ 2016 թ. Սերժ Սարգսյանը կորցրած տարածքների մասին արտահայտվեց 800 հեկտար «ոչ կարևոր նշանակության տարածքով» , ոչ մեկս չներեցինք, անգամ հիմա, երբ անցել է տարիներ չենք ներում ու ամեն անգամ վերհիշում ենք: Երեկ իմ գործընկերն է ասել «3 կամ 5 կիլոմետր է , մի դիրք, ոչ կարևոր բան» ու այնքան հանգիստ , որ կարծես մի հատ էլ զարմացել է , թե ինչո՞ւ ենք էսքան մտահոգ , կարող ենք ուշադրություն չդարձնել, դե մի դիրք է էլի, այն էլ մարդ չի եղել եկել վերցրել են: Հարցեր. Ինչու՞ մարդ չկար:
Ի՞նչ եք անում դուք , որպես վերահսկող անձ, ով ոլորտի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ և պատասխանատու է:
Ինչու՞ չներեցիք Լելե Թեփեյի կորուստը, որն աններելի է իսկապես, բայց նորմալ եք վերաբերվում Սև լճերի կորստին՝ իմանալով դրա վտանգները:
Հարցերը շատ են , բայց էդքանն էլ մտածի լավ է:
Զուսպ մարդկանց կարոտ մնացինք:
Բարի լույս...»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...