ՀՀ պետական սահման. տեսնես ի՞նչ են այսօրվա պատասխանատուները հասկանում այս ձևակերպման ներքո. Թևան Պողոսյան
ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դե եթե չունենայինք կաթվածահար պետություն, ապա համապատասխան պետական ինստիտուտները ցանկացած սահմանախախտի հանդեպ կիրագործեին օրենքով նախատեսված միջոցները և կձերբակալեին բոլոր սահմանախախտներին։ Չգիտեմ` ստույգ քանի հոգի կլինեին ձերբակալվածները, մեկը, տասը, հարյուրները, մի քանի հարյուրը, բայց կձևավորեինք այն պաշարը, որը կարագացներ գերության մեջ գտնվող մեր տղաների տուն վերադարձնելը։ Առնվազն բոլորը բոլորի դիմացով այնքանին, որքան մենք վերցրած կլինեինք։
Եթե նմանատիպ իրավիճակը ասենք տեղի ունենար դեկտեմբերին կամ հունվարին, դեռ կընկալեի որևէ այլ բացատրություն, բայց վեց ամիս անց լինել այսքան անպատրա՞ստ... կներեք` հանցագործություն է պետության և ազգի հանդեպ, երկրի հանդեպ։
Պարզապես կարծում եմ, որ կործանված պետություն ենք և ... իրավիճակներին պատրաստ չլինելը խոսում է հենց այն մասին, որ ազգային ներկա օրակարգ հեչ չունենք, թե չէ ինքնիշխանություն, ապագա...
6 ամիս էլ կորցրեցինք, իսկ կար ժողովրդավորության արժեքային պահանջ՝ քաղաքական պատասխանատվություն՝ հրաժարական տալ և հեռանալ»։
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...