ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
Մենք որոշել ենք ՀԱՊԿ-ին դիմել և գործընթաց ենք սկսել, համոզված ենք, որ այս գործընթացը կօգնի, որ խնդիրն ամբողջովին լուծենք: Համոզված եմ, որ սա ժամանակի հարց է, հնարավոր է, որ որոշ ձգձգումներ լինեն, բայց ընդհանուր առմամբ՝ ամբողջ խնդիրը կկարգավորվի: Այս մասին այսօր Առաջին ալիքի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ՀԱՊԿ դիմելու որոշման մասին:
Ադրբեջանական կողմին կտրուկ պատասխաններ տալու մասով Գրիգորյանը շեշտեց, որ կտրուկ պատասխանելու փոխարեն պետք է խնդրի ամբողջական լուծումը հասկանալ:
«ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցների հետ միանշանակ այս խնդիրը լուծելու ենք, մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սրանք ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունեն»:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ է դիմել պայմանագրի 2-րդ կետով, ոչ թե 4-րդ, նշեց՝ քննարկումներից հետո եկել են այն եզրակացությանը, որ ճիշտ է երկորդ հոդվածով դիմելը, քանի որ իրավիճակի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս՝ ստեղծված իրողությունները համապատախանում են երկրորդ հոդվածին:
«Հոդվածների մեջ խորանալ պետք չէ, հանրությունը ծանոթ է երկրորդ հոդվածին: Սպառնալիք է ստեղծվել անվտանգության և այն չեզաքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»,-ասաց նա և հավելեց, որ խորհրդատվություններից, քննակումներից հետո հույս ունեն, որ մոտ օրերս արձագանք կլինի:
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...