Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան
Սյունիքի մարզպետարանը հորդորում է Սյունիքի մարզպետին չվերագրել խոսքեր, որոնք իրականում նա չի ասել։ Մարզպետարանը ֆեյսբուքյան իր էջում հերքում է տարածել` անդրադառնալով այսօր տարածված լուրերին, թե մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ասել է` ադրբեջանցիները Սյունիքում ոչ թե առաջ են եկել, այլ մոլորվել են։
Այսօր լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
«Սյունիքի մարզպետը նման միտք որևէ լրատվամիջոցի հետ զրույցում չի հնչեցրել, նա առավոտից գտնվել է Սև լճի տարածքում ու օրվա վերջում նաև հայտարարել է, որ «ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են»։ Հետևաբար, Պողոսյանը չէր կարող հակասել ինքն իրեն, կամ, առավել ևս, երկարամյա զինվորականի փորձով հայտարարել, թե հակառակորդը մոլորվել է»,–նշված է Սյունիքի մարզպետարանի գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...