ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայում 13 հարկանի շենքը գետնին հավասարվեց, 130 հրթիռ է արձակվել
Թել-Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչում ՝ բնակիչներին նախազգուշացնելով Գազայի հատվածից հրթիռակոծության մասին։
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը, տասնյակ հրթիռներ են արձակվել Թել-Ավիվի ուղղությամբ։
«Իզզեդդին ալ Քասամի բրիգադները», որոնք Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևն են, երեքշաբթի հայտարարել են Թել Ավիվի և դրա շրջակայքի ուղղությամբ 130 հրթիռների արձակման մասին: Այս մասին հայտնել է Պաղեստինյան Donia Al-Watan տեղեկատվական պորտալը։
Իսրայելի ՌՕՈՒ-ի ուժերը այսօր՝ մայիսի 11-ի երեկոյան, ոչնչացրել են Գազա քաղաքի 13-հարկանի բնակելի շենք: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ականատեսը:
«Իսրայելական ռազմական ինքնաթիռներն այսօր երեկոյան ոչնչացրել են Հանադի 13-հարկանի բնակելի շենքը Գազայում։ Ավելի վաղ 13-հարկանի բնակելի տան ադմինիստրատոր Խանադին հեռախոսազանգ է ստացել, նրան հայտնել են, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն մտադիր է ռմբակոծել շենքը», – հայտնել է ականատեսը:
Նա հավելել է, որ այդ և հարևան շենքերի բոլոր բնակիչները լքել են իրենց տները ՝ վախենալով ավերածություններից:
Երեկ՝ մայիսի 10-ի երեկոյան, «Ալ Քասամ» բրիգադները սպառնացել են գնդակոծել Թել-Ավիվը, եթե Իսրայելը ռմբակոծի Գազայի հատվածում բնակելի տները:
Նմանատիպ հոդվածներ
Տեսանյութ դեպքի վայրից․ թաղապետերը չեն մասնակցել միջադեպին․ ի"նչ է տեղի ունեցել իրականում
Armtimes.com-ը հրապարակել է աղմկահարույց միջադեպի տեսանյութը։ Կադրերում տեսնում ենք, թե ինչպես են Շենգավիթի և Մալա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թել Ավիվը խոցվում է գերժամանակակից A120 հրթիռներով
Հրապարակվել են Թել Ավիվի վրա հարձակման հերթական կադրերը, որի ժամանակ օգտագործվել են նոր A120 «Ալ-Աթթար» հրթիռներ:Նշվում...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, կա վիրավոր
Արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բռնել են Կազանում կրակոցներ արձակած հանցագործներից մեկին
Կազանի թիվ 175 գիմնազիայում կրակողներից մեկը բերման է ենթարկվել: Առայժմ ուսումնական հաստատության շենքում կրակ...