Հասարակություն
Սիսիանում արձանագրված աղիքային հիվանդությունների բռնկման հավանական պատճառ է ջրային գործոնը. ԱՆ
Հաշվի առնելով բնակչության շրջանում առաջացած մտահոգությունները` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի բռնկման հավանական պատճառ դիտարկվում է ջրային գործոնը:
Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է բնակավայրի ջրամատակարարման համակարգի՝ մասնավորապես ջրագծի վթար, համակարգում ճնշման տատանումներ, ինչպես նաև տեղացող հորդառատ անձրևը:
Իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքում վթարը վերացվել է, իսկ ջրի ախտահանումն իրականացվում է բնականոն ընթացքով՝ պահանջներին համապատասխան:
Նմանատիպ հոդվածներ
«Օղորմի Տարոնի հորը, առաջ գարաժում ամեն ինչ կար». մոտ 250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել
«Ասե՛ք ճշմարտությունն ազգին, մի՛ թաքցրեք այն, ինչը պետական գաղտնիք չէ»․ Ն․ Հոխիկյան
Ինչ միջոցառումներ են տեղի ունենալու Ստեփանակերտում մայիսի 8-9-ին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռադիոյի օրը՝ Ավրորայում #Telcell #radioaurora #radioday
Ավելին Հասարակություն բաժնից
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
5.0