Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով արաբաիսրայելական հակամարտության վերջին օրերի թեժացման մասին, հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։
«Օրինակ ՝ Պաղեստին «միջազգային պաշտպանության ուժեր» ուղարկել»,– ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Չավուշօղուն։
Նա մասնավորապես առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների մասնակցությամբ խումբ ստեղծել, որի գլխավոր առաքելությունը կլինի պաշտպանել «Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը»։
Թուրքիան նաև մտադրություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ կապված` հանդես գալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ գումարելու առաջարկով։
Հիշեցնենք` վերջին օրերի ընթացքում իսրայելական ուղղաթիռները պարբերաբար հրթիռներ էին արձակում երկու հարևան պետությունների սահմանների ուղղությամբ` միևնույն ժամանակ չլքելով իրենց օդային տարածքը։
Վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...