ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ նիստերը, սակայն գործուղումներից չի հրաժարվում. «Հրապարակ»
«Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-18-ին պաշտոնական այցով կլինի Մոսկվայում։ Այդ այցը նախատեսված էր մեկ ամիս առաջ՝ ապրիլի 13-ին, սակայն պաշտոնական Մոսկվան հրաժարվեց ընդունել, ըստ լուրերի՝ քաղաքական պատճառներով․ ՌԴ իշխանություններին զայրացրել էր, որ Փաշինյանի մոսկովյան այցից հետո գերիների հետ կապված պատմությունը բեմադրեցին՝ կեղծ լուրեր տարածեցին, թե գերիներ են բերում, ինչին ստիպված էր պատասխանել Մուրադովը։ ՀՀ ԱԺ-ին փոխանցել էին, թե Պետդումայի խոսնակի գրաֆիկը հագեցած է՝ երբ ազատ լինի, այն ժամանակ կընդունի։
Այժմ այցը տեղի կունենա, քանի որ ՌԴ իշխանությունները որոշել են ընտրություններից առաջ չթուլացնել վերահսկողությունը Փաշինյանի իշխանության նկատմամբ՝ հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի մասին Ալիեւի վերջին ագրեսիվ հայտարարությունները եւ Արեւմուտքի շահերը։ Ի դեպ, ուշագրավ է ԲՀԿ-ի պահվածքը․ պաշտոնական պատվիրակության կազմում կլինի ոչ միայն Փաշինյանի կցորդը դարձած ԼՀԿ ներկայացուցիչը, այլեւ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ Տարօրինակ է, որ ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ նիստերը, սակայն գործուղումներից չի հրաժարվում»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...