Վարչապետի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը. բացահայտում. Sputnik
ՀՀ վարչապետի աշխատակազմում 2020թ–ի ընթացքում 363 178 700 դրամի պարգևավճար է վճարվել։ Ընդ որում, որոշ աշխատաիկիցներ իրենց աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ են ստացել, հայտնում է armeniasputnik.am-ը:
Նման բացահայտւմ է արել ՀՀ Հաշվեքննիչ պալատը` վարչապետի աշխատակազմի 2020թ–ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ի պետբյուջեի կատարման հաշվեքննության արդյունքում։
Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմին 2020 թ–ին «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է 2 566 055 800 դրամ, որի շուրջ կեսը` 1 234 181 400 դրամը` որպես աշխատավարձ, 363 178 700–ը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ ու սոցվճարներ և այլն։
Հետաքրքրական է, որ ամենամեծ պարգևավճարները տրվել են դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 441 900 դրամ։
Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերին 504 աշխատողների վճարվել է 56 735 900 դրամ։
Հենց դեկտեմբերյան պարգևավճարների այս չափն էլ, ամենայն հավանականությամբ, գրավել է նաև հաշվեքննողների ուշադրությունը։ Իսկ արդեն մանրակրկիտ հաշվարկը պարզել է, որ վարչապետը որոշել է որոշ աշխատակիցների պարգևատրել իրենց աշխատավարձը գերազանցող գումարներով։
«Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից հատկացված պարգևատրման ժամանակ ՀՀ վարչապետի` 2020 թվականի դեկտեմբերի 25–ի թիվ 1428-Ա որոշմամբ բարեխիղճ աշխատանքի համար խրախուսված որոշ աշխատակիցների պարգևատրման գումարը գերազանցել է մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը»,– ասված է հաշվեքննության մեջ:
Հաշվեքննության հեղինակները միաժամանակ արձանագրում են, որ վարչապետի այս որոշումը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին։
Հաշվեքննությունը փաստում է, որ այդ օրենքի 22–րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և/կամ որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով»:
Վարչապետի աշխատակազմում, սակայն, ՀՊ–ի այս դիտարկման հետ չեն համաձայնում` բացատրելով, որ վարչապետի հիշյալ որոշման մեջ հղում է արվել օրենքի ոչ թե 22–րդ հոդվածի 10-րդ մասին, ինչպես նշել է ՀՊ–ն, այլ 6-րդ հոդվածի 6-րդ մասին, այսինքն` աշխատավարձը գերազանցող պարգևավճարը տրվել է ոչ թե «հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի» համար, այլ «բարեխիղճ աշխատանքի», հետևաբար, այդ պարգևատրման չափը սահմանափակված չէ։
Պարգևավճարների չափերից բացի, հաշվեքննության արդյունքում նաև պարզվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանով հաստատված 700 հաստիքից 143-170–ը 2020թ–ի ընթացքում համալրված չեն եղել։
Արդյունքում` 700 աշխատակցի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից վճարումներն իրականացվել են 530-557 աշխատակցի։
Նմանատիպ հոդվածներ
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...