«Ապազգային ուժերի կողմից հայ ժողովրդին առաջարկվում է հրաժարվել ազգային գաղափարախոսությունից». Կարին Տոնոյան
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ ժողովուրդը երրորդ հազարամյակ է տանում իր «Պատմական բեռը»՝ Հայկական հարցը, որպես ռազմավարական ծրագիր: Երրորդ հազարամյակի շեմին Հայաստանի ավանդական աշխարհաքաղաքական և պատմա-էթնիկական գործոնները չեն փոխվել: Չի փոխվել նաև վերջին՝ շուրջ հազար տարվա թշնամին, որը կազմակերպել է Հայոց ցեղասպանությունը և գրավել Հայոց Հայրենիքի շուրջ 90 տոկոսը: Օրակարգում է գտնվում թուրքախոս ժողովուրդների ազգային գաղափարախոսությունը՝ պանթուրքիզմը, որի իրականացումը նշանակաում է Հայաստանի և Հայ ժողովրդի ոչնչացում:
Եվ, չնայած դրան, այսօր՝ 21-րդ դարի շեմին, ապազգային ուժերի կողմից հայ ժողովրդին առաջարկվում է հրաժարվել հայոց ազգային գաղափարախոսությունից և ընտրել զարգացման «նոր ուղի»:
Հայոց ազգային գաղափարախոսությունը հայտարարվում է կեղծ քաղաքական կատեգորիա, անգամ՝ ֆաշիզմ: Այսինքն՝ հայ ժողովրդին առաջարկվում է գոյապահպանվել և գործել առանց ազգային գաղափարախոսության:
Մինչդեռ անվիճելի է, որ այն ժողովուրդները, որոնք չեն ղեկավարվել…..ազգային գաղափարախոսությունը, կործանվել են: -Խուրշուդյանական այս մոտեցումը բացարձակ ճշմարտություն է:
Ուրեմն՝ այսօր առավել քան հրամայական է ազգային արժեքների և գաղափարախոսության վրա հենվելով՝ կերտել մի պետություն, որտեղ ազգային շահի դիրքերից պիտի կառուցվի յուրաքանչյուր դաշնակցային հարաբերություն, հնարավորի առավելագույն սահմաններում»:
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...