«Ադրբեջանն ամբողջովին կատարում է եռակողմ պայմանավորվածությամբ նախատեսված իր պարտավորությունները». Բայրամով
Այսօր քննարկված հիմնական թեմաներից մեկը եռակողմ պայմանավորվածության իրագործումն էր: Ադրբեջանական կողմը կարծում է, որ այս համաձայնագիրը բավարար պայմաններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման համար և նպաստում է նոր իրողությունների ի հայտ գալուն:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է haqqin.az-ը:
Բացի այդ, ադրբեջանցի պաշտոնյան շեշտել է՝ Ադրբեջանն ամբողջովին կատարում է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության պարտավորությունները:
«Որպես օրինակ կարելի է նշել ադրբեջանական կողմի կողմից Ղարաբաղ հումանիտար օգնություն մատակարարելու համար պայմանների ստեղծումը: Եռակողմ պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական կողմի զինվորները ձմեռային պայմաններում նույնպես մասնակցել են պատերազմում զոհված հայ զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներին: Ադրբեջանական կողմն օգնություն է ցուցաբերել նաև մահացածներին որոնելու հարցում: Համաձայնագրի կնքումից անմիջապես հետո Ադրբեջանը կատարել է իր պարտավորությունները՝ ապահովելով անվտանգ երթուղի Ադրբեջանի տարածքով: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը եռակողմ համաձայնագրի իրագործման գործում: Մեր հիմնական քննարկումները կապված են հաղորդակցությունների ստեղծման հետ: Մենք բարձր ենք գնահատում նաև մշտադիտարկման կենտրոնի ստեղծումը եռակողմ համաձայնագրի հիման վրա»,- ասել է Բայրամովը:
Բացի այդ, երկրի ԱԳ նախարարը նշել է՝ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում տարածքների ականազերծման հարցում ռուսական կողմի նախաձեռնությունները:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...