ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամեն հիմարություն չեմ մեկնաբանում». ԲԴԽ նախագահը՝ համացանցում տարածված ձայնագրության մասին
«Ամեն հիմարություն չեմ մեկնաբանում»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, ըստ որի՝ ենթադրաբար Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռախոսազրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն իբրև ցուցումներ տալիս՝ քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի» գործով՝ վերջինիս ազատ արձակել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։ Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուն հրահանգել է ուժգնացնել ու ավելացնել Գազայի ուղղությամբ հարվածները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ավելացնել Գազայի հատվածի հրթիռակոծման հաճախականությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. ArmLur
Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է թե ինչ է քննարկվել Անվտանգության խորհրդի նիստում
Անվտանգության խորհրդի նիստում քննարկել ենք Սեւ լիճ տեղանքում ստեղծված իրավիճակն ու մեր հետագա քայլերը: Հայաստանի ինքնիշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության էական փոփոխություն չկա. Փաշինյանը կառավարության նիստին խոսեց Սև լճում իրավիճակի մասին
Կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի հերթական նիստը:Նիստի ընթացքում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը...