Պատգամավորը խոսել է պատվաստումից հետո հնարավոր ջերմության և հոդացավերի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի հիշում եք, որ ուրբաթ օրը ԱԺ մի շարք պատգամավորների հետ միասին պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ։
Ես ընտրել էի Աստրա Զենեկա պատվաստանյութը՝ հաշվի առնելով երկու հանգամանք․
1. այն այս պահին Հայաստանում ամենալայն կիրառումն ունի
2. այս պատվաստանյութի մասին ամենաշատ ստերն են տարածում, և դա պետք է կանխել։
Պիտի ասեմ, որ պատվաստման և հաջորդ օրը ունեցել եմ ջերմություն, հոդացավեր, ինչպես և զգուշացվել էր բժիշկների կողմից։ Դա բնական պրոցես է և տևում է երկու օր։
Հիմա, այս պահին ինքնազգացողությունս շատ լավ է, ոչ մի հետք չկա ո՛չ ջերմությունից, ո՛չ հոդացավերից։
Պատվաստվեք, ընկերներ, հանուն ձեր և ձեր հարազատների առողջության ու հիշեք՝ ԱՆ-ի կողմից հաստատված պատվաստանյութերից ամենալավը այն պատվաստանյութն է, որը ձեզ ամենամոտն ու ամենահասանելին է տվյալ պահին»։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...