Ֆրանսիացի զինվորականները Մակրոնին նախազգուշացնում են քաղաքացիական պատերազմի մասին
Ֆրանսիական Valeurs actuelles շաբաթաթերթը հրապարակել է ֆրանսիացի զինվորականների ուղերձը, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն պաշտոնաթող գեներալների` երկրի իշխանություններին հղած բաց նամակի: Նամակի հեղինակները, որոնց անունները չեն նշվում, դատապարտել են Ֆրանսիայի իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների նամակին, որոնք հայտարարել են երկրում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին՝ կապված իսլամիստների և ավազակախմբերի հետ:
«Նրանց վերաբերվել են որպես ապստամբների, երբ նրանց միակ մեղքը սերն է իրենց երկրի հանդեպ: Մենք մեր քաղաքներում և գյուղերում բռնություն ենք տեսնում. մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և նրա պատմության նկատմամբ ատելությունը սովորական է դառնում»,- ասված է նամակում։
«Գործե՛ք. խոսքը մեր և ձեր երկրի գոյատևման մասին է»,- կոչ են արել նրանք։
Պաշտոնաթող 20 գեներալի ստորագրած առաջին նամակը հրապարակվել է ապրիլին: Նամակում խոսվում է քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին, որը կարող է վերաճել լարվածության և հասարակության պառակտման։ Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Ֆրանսուա Լեկուենտրը Le Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բաց նամակի հեղինակների դեմ պատժամիջոցներ են կիրառվելու։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությո...