Այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վստահորեն կարելի է ասել, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա:
Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը:
«Մենք արդարադատության ոլորտում էլ ենք իրականացրել հեղափոխական փոփոխություններ: Այսօր ՀՀ քրեակատորական հիմնարկներում պատմական նվազագույն թիվն է կալանավորված և դատապարտված անձանց: Սա արդարադատության ոլորտում մեր իրականացրած բարեփոխումների արդյունքն է: Որովհետև այսօր դատարաններն այլևս նախաքննության մարմինների կցորդը չեն: Ես կարծում եմ, որ այո, մենք այսօր հասել ենք ամենակարևոր փոփոխությանն արդարադատության ոլորտում, որը հեղափոխական փոփոխություն է: Մենք վստահ կարող ենք ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն նշեց, որ արդարադատության ոլորտի մեծագույն խնդիրը միշտ եղել է այն, որ բազմաթիվ մարդիկ, որոնք չպետք է լինեին ՔԿՀ-ներում, տարիներով, այդ թվում՝ քաղաքական պատճառներով, նստել են քրեակատարողական հիմնարկներում:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...