ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա, կառուցվո՞ւմ են, թե՞ չեն կառուցվում. Նիկոլ Փաշինյանի՝ ռուսերենով հերթական վրիպակը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սոցցանցերի քննարկման թեմա է դարձել ռուսերենի իր իմացությամբ։
Երեկ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպան ժամանակ նա իր խոսքում հայտարարել է, որ «մեր երկրների միջև փոխհարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և չեն կառուցվում ռազմավարական գործընկերության սկզբունքի և մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վրա»։ Այնինչ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ «կառուցվում են»։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան տարակուսած հայացքներ նետում։
Տեսանյութը՝ ՖԲ իր էջում հրապարակել է Samvel Barseghyan անունով օգտատերը:
Նշենք, որ սա Նիկոլ Փաշինյանը տարբեր ֆորմատներով հանդիպումների ժամանակ և իր ելույթներում ցույց է տվել, որ ռուսերենը այն լեզուն չէ, որին նա գերազանցորեն տիրապետում է, բայց վարչապետի պաշտոնակատարը համառորեն շարունակում է այն օգտագործել։ Ինչպես օրինակ նախորդ օրը ԱԺ-ում, երբ պատասխանելով պատգամավորի հարցին, իր խոսքը ավարտեց ռուսական «Зарубите себе на носу» ասացվածքով։
Նմանատիպ հոդվածներ
Ազատության հրապարակը հիմա
Ազատության հրապարակը հիմա:
«Սև լիճը մերն է». Սեյրան Օհանյանը 2015-ին այնտեղ լողալու տեսանյութ է հրապարակել
Իրական Սև լիճը 2015 թ․ հուլիսի 22-ին՝ տեղազննումից հետո: «Սև լիճը մերն է». Սեյրան Օհանյանը 2015-ին այնտեղ լող...
Գազայի հատվածից պաղեստինյան ուժերը զանգվածային հրթիռակոծություն են իրականացրել Թել Ավիվի ուղղությամբ
Գազայի հատվածից պաղեստինյան ուժերը զանգվածային հրթիռակոծություն են սկսել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի ուղղությամբ, քաղա...
Իսրայելի օդուժն էլ վերջին 7 օրվա ընթացքում ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազայի հատվածում
Իսրայելի օդուժը Գազայի հատվածի ուղղությամբ 150 ավիահարված է հասցրել վերջին ժամերին, որից 60-ը՝ միայն Գազա քաղաքին, հաղոր...