Նիկոլ Փաշինյանը՝ մինչ օրս պատվաստվածների թվի և դրա կարևորության մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱՆ-ում անցկացված խորհրդակցության ընթացքում ընդգծել է՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի պատվաստումը Հայաստանի Հանրապետությունում դառնա համատարած: 

 

«Չեմ ուզում ասել՝ համընդհանուր, բայց պետք է լինի համատարած: Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվը մի փոքր ավել է 5000-ից: Ուզում եմ արձանագրենք, որ դա ամենևին էլ բավարար ցուցանիշ չէ, և մենք պետք է մեր ամենօրյա տեմպերն առնվազն կրկնապատկենք ու շատ դա արագ պետք է անենք:

 

Իհարկե, մյուս կողմից չպետք է մոռանանք հակահամաճարակային կանոնների պահպանման մասին, որովհետեւ պատվաստումն ինքնին չի նշանակում, թե ամեն ինչ ավարտվել է: Պատվաստումը նշանակում է, որ մենք այդ ամենն ավարտելու հնարավորություն ենք ստանում, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի որակով կօգտագործենք այդ հնարավորությունը : Այնպես, որ ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր բարձրաստիճան պետական ​​պաշտոնյաները պատվաստման օրինակ են ցույց տալիս: Ինքս էլ պատվաստվել եմ ու կարող եմ ասել, որ պատվաստումից հետո ընդհանրապես ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեմ զգացել, եւ լավ է, որ դրանից հետո Ազգային ժողովում մի քանի ժամ անցկացրել եմ տեսախցիկների առաջ: Նաեւ պատվաստված մեր մյուս գործընկերներից եմ հետաքրքրվել, եւ որեւէ մեկն աշխատունակության հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել: Կրկին կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին: Պատվաստանյութերի խմբաքանակը քիչ էր, սկզբից նպատակադրումն այն էր,որ որոշակի տարիքային խմբի նկատմամբ իրականացնենք պատվաստումը, բայց երբ արդեն կարողացանք պատվաստանյութերի բավական ծավալներ ձեռք բերել, խմբաքանակ ձեռք բերել, հիմա մեր երկրում 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացի կարող է պատվաստվել, ընդ որում, անվճար:

 

 Ես երեկ մի միջավայրում քննարկելիս նկատեցի, ոչ բոլոր քաղաքացիներն են արձանագրել, որ պատվաստումներն անվճար են: Մարդիկ շատ դեպքերում մտածում են, թե դրա համար պիտի վճարեն եւ այլն: Ուզում եմ արձանագրենք, որ պատվաստումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է անվճար, ավելի ճիշտ, պետական ​​բյուջեի հաշվին : Եվ այս առումով քաղաքացիները վճարելու հետ կապված որեւէ հարց չունեն: Այս տեղեկատվությունը պետք է անընդհատ հրապարակել: Մեզ թվում է, թե նույնիսկ կառավարության նիստում, Ազգային ժողովի ամբիոնից, հարցազրույցներում ինչ-որ բան ասացինք, դա արդեն դառնում է հանրության սեփականությունը, ամենեւին այդպես չէ, պետք է անհոգնել, անընդհատ, ամենօրյա ռեժիմով այս ամբողջ տեղեկատվությունը տրվի: 

 

Ամեն օր պետք է տարվի համապատասխան տեղեկատվական աշխատանք: Եվ շատ կարեւոր է այս փուլում օպերատիվ կերպով, փաստարկված, համոզիչ, ապացուցելի արձագանքել ապատեղեկատվությանը: Որովհետեւ հիմա համոզված եմ, կրկին ինչ-որ ահասարսուռ տեսարանների կամ դեպքերի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ կտարածեն, այդ թվում, քաղաքական նպատակներով: Այնպես որ պետք է շատ ուշադիր լինել եւ այս առիթն օգտագործել, հակապատվաստումային դիսկուրսն ընդհանրապես վերացնելու համար: Որովհետեւ մենք հիմա կորոնավիրուսի հետ կապված ենք խոսում, բայց կորոնավիրուսից առաջ արդեն այդ խնդիրն ունեինք, անընդհատ հակապատվաստումային արշավները չգիտեմ ինչ նպատակներով իրականացվում են: Եվ փորձը ցույց է տվել, որ այն դեպքերում, երբ հիվանդությունների կանխարգելման տրամաբանությամբ իրականացրել ենք պատշաճ ծավալների պատվանեն, աալների պատվանենայդ հիվանդությունները հաղթահարել ենք, տարիներով այդ հիվանդացության ընդհանրապես ոչ մի դեպք չունենալով: Այնպես, որ այդ տեղեկատվությունները, որ մենք աշխատանքային կարգով առնչվում ենք, դա պետք է նաեւ հանրությանը ներկայացնել, ցույց տալ իրավիճակները, թե պատվաստումների տոկոսների նվազումներն ինչպիսի դինամիկա են բերել հիվանդացությունների առումով: Այս տրամաբանությունը պետք է իրազեկել մարդկանց եւ թափանցիկ լինել, որպեսզի մարդկանց մոտ կասկածներ այս առումով չառաջանան », - ասել է Նիկոլ Փաշինյանը:- ասել է Նիկոլ Փաշինյանը:- ասել է Նիկոլ Փաշինյանը: