Էջմիածնում երեկ սպանված երիտասարդը միայնակ չի եղել․ նոր մանրամասներ
Պարզվում է, երեկ էջմիածնում սպանված երիտասարդի հետ միասին մեքենայում եղել է ևս մեկ տղամարդ: Մահափորձ կատարած անձն անկանոն կրակոցներ է իրականացրել մեքենայի ուղղությամբ, ապա՝ դիմել փախուստի: Երկրորդ երիտասարդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի մասին նոր մանրամասներ է հայտնում Քնչական կոմիտեն։
ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով, ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է»:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մանկապարտեզներից մեկից բարձր ջերմությամբ և արյունային լուծով երեխաներ են հոսպիտալացվել
Մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկմա...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, կա վիրավոր
Արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի...
Տեսանյութ դեպքի վայրից․ թաղապետերը չեն մասնակցել միջադեպին․ ի"նչ է տեղի ունեցել իրականում
Armtimes.com-ը հրապարակել է աղմկահարույց միջադեպի տեսանյութը։ Կադրերում տեսնում ենք, թե ինչպես են Շենգավիթի և Մալա...
Իսրայելական Լոդ քաղաքն այլևս անվերահսկելի է ․ քաղաքապետը կոչով դիմել է վարչապետին
Լոդի քաղաքապետը հեռուստատեսությամբ դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և խնդրել արտակարգ դրություն հայտարարե...