«Իմ քայլն» առաջարկում է թույլ տալ մարդուն ձերբակալել առանց նպատակի
ԱԺ–ի իշխող խմբակցությունն առաջարկում է թույլ տալ անձին ձերբակալել առանց նպատակի։ Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխության առաջարկն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։
Նա նշեց, որ եթե սպանության վայրում հայտնաբերվել է ձեռքերն արյունոտ անձ, ձեռքին դանակ, բայց նա չի փորձել փախչել, գործող օրենքով իրավապահներն այդ մարդուն ձերբակալելու իրավունք չունեն։
«Ըստ գործող Քրեական դատավարության օրենսգրքի, եթե տվյալ անձը փախուստի չի դիմում դեպքի վայրից, տվյալ անձին ձերբակալել հնարավոր չէ։ Եվ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ դատարանն այս հիմնավորմամբ ձերբակալման որոշումները ճանաչել է ոչ իրավաչափ։ Այս հարցի կարգավորման համար մենք ներկայացրել ենք առաջարկություն` ձերբակալման հասկացողությունը սահմանող 128 հոդվածում հրաժարվել ձերբակալման նպատակներից»,– ասաց Բաղդասարյանը։
Բայց հաշվի առնելով այս նոր տեսակի ձերբակալման առանձնահատկությունը` օրինագծի հեղինակներն առաջարկում են դրա համար սահմանել 36-ժամյա ռեժիմ` ներկայում համատարած գործող 72 ժամի փոխարեն։
ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունը կողմ է առաջարկվող իրավակարգավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այս մասի այսօր Աժ ամբիոնից հայտարա...
Բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը
«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:Այ...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...